Հայաստանում 172 գայլ է սպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 14:45

Հայաստանում շարունակվում է գայլերի որսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, գայլերի որսի գործընթացը համակարգող հանձնաժողովի նախագահ Արամ Աղասյանը,  մարտի 26-ի դրությամբ` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտական կենտրոնում Հայաստանի բոլոր մարզերից հանձնվել է 172 սպանված գայլի մարմին: Դրանցից 14-ը սպանվել է  Գեղարքունիքի մարզի տարածքում: 4 գայլ սպանվել է Գավառ քաղաքի, 4 գայլ` Վարդենիս քաղաքի, 3 գայլ` Լճաշենի, 2 գայլ` Կարճաղբյուրի եւ 1 գայլ` Մարտունի քաղաքի տարածքում: Յուրաքանչյուր սպանված եւ հանձնված գայլի համար  որսորդներին վճարվել է 100 հազար դրամ: Գայլերի որսի չափ է սահմանվել 200 գլուխը, որը, հավանաբար, կլրացվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply