Հայաստանի մարզիչներն ուսումնասիրել են հոլանդական փորձը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2012 13:36

Հայաստանի ֆուտբոլի  մարզիչները մասնակացեցին ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուպ Սքիմ” ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի ունեցավ Հոլանդիայում: Սեմինարը նվիրված էր պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:

Սեմինարի մասնակիցները հանգրվանել էին Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիային պատկանող ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է Զեյստ քաղաքում:
Սեմինարը վարել է Հոլանդիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիմ վան Զվամը: Բացի Հայաստանի պատավիրակությունից սեմինարի ունկնդիրների թվում են եղել նաև Սան Մարինոյից և Լատվիայից ժամանած մասնագետներ:

Յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր պատրաստած շնորհանդեսը: Իր հերթին հյուրընկալող կողմը մանրամասն ներկայացրել է հոլանդական ֆուտբոլի կառուցվածքը:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները այցելել են “Այաքս” ակումբ, ծանոթացել են ակումբի ենթակառուցվածքներին: Այստեղ մասնակիցներին ներկայացվել է Յոհան Կրոյֆի կողմից մշակած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այցելություն է եղել նաեւ “Վիլլեմ” II և “Վաալվեյկ” ակումբներին պատկանող միասնական ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ հնարավարություն է ընձեռնվել դիտելու մանկապատանեկան թիմերի մարզումները և հանդիպումները:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը (“Ուլիս”), Սլավա Գաբրիելյանը (“Գանձասար”), Մամիկոն Ղարիբջանյանը (“Միկա”), Արամ Դանիելյանը (“Փյունիկ”), Աբրահամ Խաշմանյանը (“Գանձասար”), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական), Ֆելիքս Խոջոյանը (“Շիրակ”) և Ռոման Սիմոնյանը (“Բանանց”):

ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուփ Սքիմ” ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:

Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը կանցկացվի Բելգիայում:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply