169 հավակնորդ ստացել է հավաստագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 27, 2012 13:31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2012 թվականի փետրվարի 28-ից մարտի 23-ն անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Հավաստագրման քննությանը մասնակցել է 216 հավակնորդ: Քննական շեմը չի հաղթահարել 39 հավակնորդ, որոնցից թեստային առաջադրանքը բավարար չի կատարել 30-ը, իսկ բանավոր փուլում բացասական արդյունք է արձանագրել 9 մասնակից: 9 հավակնորդ բացակայել է քննությունից:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply