Հայաստանում կբացվի նոր անվճար փաստաբանական դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 13:28

ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ, Արդարադատության մատչելիության ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է անվճար փաստաբանական դպրոց:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքով` դպրոցը կգործի դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի շրջանակներում:

Փաստաբանների դպրոցի շինարարության համար կտրամադրվի նախնական 350 մլն դրամ:

Դպրոցում սովորել ցանկացողների առաջին դիմումները կընդունվեն 2010 թվականից: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած շրջանավարտները փաստաբանական դպրոցում կսովորեն 6 ամիս:

Նույնքան ժամանակով էլ փաստաբանները կանցնեն ստաժավորման փուլ, որից հետո միայն կունենան փաստաբանական որակավորում:

Դիտվել է 3630 անգամ:
Print Friendly

Leave a Reply