Հաղթանակներ և պարտություններ սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2012 13:21

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում երեկ մեկնարկեց սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խմբային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ: Այն 3:0 հաշվով առավելության հասավ Նիկարագուայի ներկայացուցիչների նկատմամբ: Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել մերոնց հետ միասին միևնույն խմբում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումներում. Եմեն-Նոր Զելանդիա` 3:2, Ղազախստան-Ադրբեջանին` 3:0:  2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպել է Ղազախստանի հետ և զիջել 0:3 հաշվով: Տուրի այլ հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Եմեն-Ադրբեջան` 3:1, Նոր Զելանդիա-Նիկարագուա` 3:2:

Հայաստանի կանանց հավաքականը անհաջող է մեկնարկել: Առաջին երկու տուրերում մերոնք  միևնույն 0:3 հաշվով պարտվել են նույն խմբում ընդգրկված Իռլանդիայի հավաքականներին և նույն հաշվով հաղթել Մոնղոլիայի ընտրանուն:

Մարտի 27-ին Հայաստանի թիմի կմրցի Իրանի, մարտի 28-ին` Մեքսիկայի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply