Հրդեհներ խոտածածկ տարածքներում, անասնագոմում և տնակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 12:47


Մարտի 26-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արարատի մարզի Ջրաշեն գյուղում այրվել է 4000 քմ, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` 5 հա, Վանաձորի գերեզմանատան մոտակայքում` 3200 քմ, իսկ Երևանի Սեբաստիա փողոցում (Դալմայի այգիներում)` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Մարտի 26-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում անասնագոմ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.56-ին, մարվել` 14.18-ին:
Այրվել են Դ. Տիսինյանին պատկանող անասնագոմի տանիքը` 4 քմ մակերեսով և 2000 քմ խոտածածկ տարածք:

Մարտի 26-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.27-ին, մարվել` 18.32-ին:
Այրվել է տնակը` 18 քմ մակերեսով և ներսում կուտակված 2 խմ աթար:

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply