Ահազանգեր Լոռու մարզից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2012 12:42

Մարտի 26-ին, ժամը 12.00-ին Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից գրություն է ստացվել, որ նույն քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է, և վտանգ է սպառնում բնակիչներին:
Նույն օրը, ժամը 14.00-ին Չկալովի գյուղապետ Ռ. Շաքարյանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետևանքով փլուզվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 31 տունը:
Ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով Չկալով գյուղ, այնուհետև` Թումանյան քաղաք է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1961 թ. կառուցված շինությունների (երկհարկանի` Չկալով գյուղում, մեկհարկանի` Թումանյան քաղաքում) հիմնապատերին ճեղքեր են առաջացել են դեռևս 1988 թ. երկրաշարժից հետո: Շինությունների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, և ներկայումս առկա է շինությունների փլուզման վտանգ: Չկալով գյուղի նշված տանը բնակվում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանյան քաղաքի վթարային շենքում` 2 ընտանիք (7 մարդ):
Քաղաքապետ Լ. Զավալյանին և գյուղապետ Ռ. Շաքարյանին առաջարկվել է վերաբնակեցնել ընտանիքները:
Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով` տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու և խնդրին լուծում տալու համար:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply