Հովհաննես Իշխանյանի գրքի բովանդակային փորձաքննություն չի իրականացվի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2012 10:32

Հովհաննես Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից ստացել է Մշակույթի նախարարության գրությունը: Այստեղ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Կարեն Անդրեասյանին հայտնում է, որ ռազմական ոստիկանությունը դիմել էր «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքում հրատարակված նյութերի բնույթի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու առնչությամբ: Սակայն վերոհիշյալ կենտրոնը պատասխանել է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները

չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply