«Հըզբոլլահ»-ն ու Իրանը ծրագրել են պայթեցնել Բաքվում Իսրայելի դեսպանատունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 13:15

Բաքվի Քրեական հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբանանի 2 քաղաքացիների` լրտեսության, ահաբեկչական գործունեության, զենքի և թմրանյութերի առևտրի մեղադրանքով:

Մուհամմեդ Քիրքին և Ալի Հուսեյն Նաջմեդդինն Ադրբեջան են մուտք գործել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և Իրանի Հեղափոխության պահապանների թելադրանքով` «երկրում կայունությունը խաթարելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով»: Մեղադրականում նշվում է նաև, որ Քիրքին և Նաջմեդդինը ծրագրել են պայթեցնել բաքվում Իսրայելի դեսպանատունն ու Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն համակարգը: Ըստ մեղադրող կողմի` պայթյունների ծրագիրը բացահայտվել է 2008 թ., իրավապահներին հաջողվել է կանխել դրանք և ձերբակալել ոճրագործների խմբակին, որի հիմնադիրները լիբանանցիներ են:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply