Օբամայի ու Մեդվեդևի առանձնազրույցը հայտնվել է ԶԼՄ-ներում /տեսանյութ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 12:06

Լրագրողներին հաջողվել է ձայնագրել Օբամայի ու Մեդվեդևի զրույցի մի հատված, որը նախատեսված չէր մամուլի համար:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները Սեուլում զրուցում էին մինչ համաժողովը կսկսվեր` մոռանալով անջատել բարձրախոսները:

Ենթադրվում է, որ Օբաման Մեդվեդևին համոզում էր ոչինչ չձեռնարկել Եվրոպայում  հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման դեպքում:  Ռուսաստանը հայտարարել էր, որ  խիստ միջոցներով կպատասխանի  դրան:

Իսկ Օբաման Մեդվեդևին խոստացել է.«Սա իմ վերջին ընտրությունն է: Դրանից հետո ես մանևրելու հնարավորություն կունենամ»:

Մեդվեդևը պատասխանել է, որ հասկանում է ու «այդ տեղեկությունը կփոխանցի Վլադիմիրին»:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply