Ամենագնաց ավտոմեքենա` Գեղարքունիքի մարզին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2012 12:19


Մարտի 28-ին, ժամը 11.30-ին Գեղարքունիքի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։

Միջոցառմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը և Գեղարքունիքի մարզպետը։

Միջոցառման ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։

«ՈւՐԱԼ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։

Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply