Բրազիլիայում 1 տղամարդ և 3 երեխաներ կայծակնահարվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 11:35

Բրազիլական Պարա նահանգում կայծակի հարվածից մահացել են մեկ տղամարդ ու 7, 9 և 13 տարեկան աղջիկներ: Ողբերգության մասին հայտնել են Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտից, որտեղ  կայաններով ու արբանյակներով հետևում են  երկրի տարածքում մթնոլորտային երևույթներին:

Զոհվածները որոշել են ամպրոպից պատսպարվել ծառի տակ, այգում, որտեղ ընտանիքով վայրի մրգեր էին հավաքում:

Ինստիտուտի տվյալներով, Բրազիլիան ամպրոպից առաջացած էլեկտրական լիցքերի առումով առաջին տեղն է զբաղեցնում: Ամեն տարի այստեղ 58 մլն կայծակ է փայլատակում:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply