Թուլուզի մարդասպանն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի խմբագրություն տեսագրություն է ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 8:01

Տեսանյութը, որը նկարահանվել է սպանության ժամանակ, փոխանցվել է ոստիկաններին` առանց դրա բովանդակությունը հրապարակելու: Այն ուղարկվել  է մարտի 21-ին, երբ Մուհամեդ Մերան գտնվում էր իր տանը` շրջափակված ոստիկաններով: Ենթադրվում է, որ այն ուղարկել է նրա համախոհը, կամ էլ Մերան այն ուղարկել է նախօրեին:

Ի դեպ, ահաբեկչության օրը ականատեսների վկայությամբ, մարդասպանի պարանոցին տեսախցիկ է ամրացված եղել:

Մերայի եղբայր Աբդելկադեր Մերան նույնպես կասկածվում է ահաբեկչության մեջ ու կարող էր եղբոր` Մուհամեդի հանցակիցը լինել: Իսկ նրանց հայրը` Մուհամեդ Բանալել Մերան,  մտադիր է լավագույն փաստաբաններին վարձել ու մեղադրել Ֆրանսիային  որդու սպանության համար:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply