Ճապոնիան իր բանակը բարձր մարտունակության վիճակի է բերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 7:34

Ճապոնիայի պաշտպանության  նախարար Նաոկի Տանական հրաման է արձակել երկրի զինված ուժերը բարձր մարտունակության վիճակի բերելու մասին: Պատճառը  հյուսիսկորեական հրթիռակիրն է, որի արձակումը նշանակված է ապրիլի կեսին, և որը կարող է ընկնել  Ճապոնիայի տարածքի վրա:

Բացի այդ , որոշում է ընդունվել հակահրթիռային համակարգի  տեղաբաշխման վերաբերյալ. դրանք կցրվեն Իսիհակի, Միյակո, Օկինավա կղզիներում:

Նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան այսօր հայտարարել է, որ այս շաբաթ անվտանգության արտակարգ նիստ է լինելու, որտեղ քնարկվելու են Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը:

Հյուսիսկորեական  կրող «Ունհա-3»  հրթիռի արձակումը, որը պետք է ուղեծիր դուրս բերի Երկրի արհեստական արբանյակ «Քվանմենսոն-3» («Փայլող աստղ»), նախանշված է ապրիլի 12-16 ժամանակատվածում: Արբանյակի արձակումը կատարվում է  ԿԺԴՀ-ի հիմնադիր, գեներալիսիմուս Կիմ Իր Սենի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ինչպես նաև ՄԱԿ- քարտուղար Պան Գի Մունը արդեն Փհենյանին իր պլաններից հետ կանգնելու կոչ արել են:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply