Հարավային Սուդանի ու Սուդանի սահմանում դաժան մարտեր են բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 7:11

Միանգամից վիճելի մի քանի շրջաններում դաժան բախումներ են բռնկվել Սուդանի ու Հարավային Սուդանի զինված ուժերի միջև: Հարավային Սուդանի ներկայացուցիչներն ասում են, որ հարևան պետության մարտական ինքնաթիռները օդային հարձակում են կատարել Ջաու քաղաքի ու մյուս վիճելի տարածքների վրա:

Սուդանն էլ իր հերթին հաստատել է Հարավային Կորդոֆանի մոտ  բախումների մասին տեղեկությունը: Սուդանի իշխանությունները չեն ճշտել, թե կողմերից որն է  սկսել կռիվը:

2011-ի հուլիսին Հարավային Սուդանը  անկախ պետության կարգավիճակ է ստացել: Սակայն Հարավային Սուդանի ու Սուդանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, քանի որ երկու երկրների միջև նավթային պաշարներով հարուստ շրջաններում բացակայում է սահմանների հստակ  զատումը:

Բացի այդ,  կողմերից մեկը մեղադրում  է մյուսին ապստամբ խմբավորումներին աջակցելու մեջ:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply