Երջանիկ մանկությունը հաջողակության գրավականն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 6:56

Հոգեբանության ոլորտում կատարված վերջին հետազոտությամբ  հաստատվել է երջանիկ ու անամպ մանկության և ապագայում ինքնուրույն հաջողության հասնելու  կապը:

Ուսումնասիրությամբ, որին մասնակցել է 90 հազար  երեխա ու երիտասարդ Միացյալ Նահանգներից, հաստատվել է, որ այն կանայք ու տղամարդիկ, որոնց մանկությունը երջանիկ է եղել, հասուն կյանքում հաճախ են հաջողության հասնում, քան իրենց հասակակիցները, որոնք  իրենց մանկությունից լավ հիշողություններ չունեն:

Ինչպես հայտարարել են հետազոտության հեղինակները, այն կանայք ու տղամարդիկ, ում ծնողները կարողացել են ապահովել անհոգ ու երջանիկ մանկություն, ոչ միայն ավելի հաջողակ են, այլև զգալիորեն շատ են վաստակում: Հնարավոր է, որ դա կապված լինի այն հանգամանքով, որ լավատեսների աշխատանքի արտադրողականությունը միշտ էլ ավելի բարձր է , ինչով և կարելի է բացատրել նրանց աճն ու առաջխաղացումը:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply