Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հոկտեմբերի 8-ին կհանդիպեն Քիշնեւում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 12:54

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը հոկտեմբերի 8-ին տեղի կունենա Քիշնեւում. այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Երեւանից մենք Բաքու Էինք եկել համաձայնեցված առաջարկությամբ: Ադրբեջանի նախագահը նույնպես տվեց իր համաձայնությունը»,-ասել Է Մերզլյակովը:

Նախագահների քիշնեւյան հանդիպմանը, որը տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին, կշարունակվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի քննարկումը:

Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծել են, որ երկու պետությունների ղեկավարների հաջող բանակցություններ են ակնկալում Քիշնեւի հանդիպմանը եւ նշել են, որ որեւիցե փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply