Բաշար Ասադն արգելել է տղամարդկանց ազատ ելքը երկրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2012 6:33

Բաշար Ասադը 18-42 տարեկան տղամարդկանց  արգելել է դուրս գալ երկրից առանց նախապես ստացած թույլտվության: Խոսքն այն տղամարդկանց մասին է, որոնք դեռևս չեն կատարել իրենց զինվորական պարտավորությունը ու կարող են զգալի կորուստներ տված բանակը համալրելու համար Ասադին անհրաժեշտ լինել:

Մեկ այլ հայտարարության համաձայն, Ասադը պատրաստ է համընդհանուր համաներում  շնորհել քաղբանտարկյալներին ու դադարեցնել մարտական գործողությունները: Ոչ մեկ և ոչ էլ մյուս տեղեկությունները պաշտոնական հաստատում չեն ստացել, սակայն լրջորեն քննարկվում են  ԶԼՄ-ներում:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply