ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի հարցերի խորհրդի նիստ` Հայաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2012 23:49

Մարտի  26-ին Ծաղկաձորում մեկնարկել է  ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը:  Նիստին մասնակցել են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ‑գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, ԱՊՀ անդամ երկրների սպորտի բնագավառի պատասխանատու նախարարներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար  Արթուր Պետրոսյանի անունից ողջունելով նիստի մասնակիցներին նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կարևորել է նման միջոցառումների դերակատարումը ԱՊՀ անդամ երկրներում միասնական համակարգված ծրագրեր իրականացնելու գործում: Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ   վարվող պետական քաղաքականության խնդիրներ,  ԱՊՀ անդամ պետություններում մինչ 2020 թվականը սպորտի զարգացման ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր, շախմատի զարգացման հեռանկարները ԱՊՀ երկրներում, ԱՊՀ անդամ երկրներում հռչակված  սպորտի և առողջ ապրելակերտի տարվա միջոցառումների ցանկի հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալ ընդունելության և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման համար` ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ‑գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը սպորտային եղբայրության գաղափարները ընդհանուր են  ԱՊՀ բոլոր երկրների համար և միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է համատեղ բազմաթիվ ծրագրերի արդյունավետ կենսագործումը: Նիստի երկօրյա աշխատանքների արդյունքում  նախատեսվում են զեկույցներ  ԱՊՀ անդամ երկրներում ալպինիզմի զարգացման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի  անդամների կողմից, ինչպես նաև 2012 թվականի սեպտեմբերին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների 8-րդ միջազգային սպորտային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply