Ուշագրավ ալմաստե մատանին վաճառվում է 68 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2012 18:26

Շվեյցարացի Shawish Jewellery  ընկերությունն  առաջին ու միակ անգամը ստեղծել են 150 կարատանոց  ալմաստե ամբողջաքար ամուսնական մատանի:

Մատանի ստեղծելու արտոնագիր ստանալու համար ընկերությանը  մեկ տարի է պահանջվել, նույնքան ժամանակ էլ  այն պատրաստելու համար է ծախսվել: Ընկերության  նախագահ Մուհամեդ Շոուիշը անձամբ է ստեղծել մատանու դիզայնն ու ինքն էլ մշակել է այն: Աշխատանքի համար հատուկ լազեր է մշակվել, որով մատի համար բացվածք է արվել քարի մեջ:

Shawish Jewellery  ընկերությունը հայտարարություն է  տվել այս անկրկնելի աշխատանքը վաճառելու մասին:

Մինչ այս նմուշը, շքեղ ադամանդներով կարող էին հպարտանալ Բեյոնսը, որն ամուսնուց ստացել էր 18 կարատանոց մատանի ու Էլիզաբեթ Թեյլորը, որը կրում էր 30 կարատանոց մատանի:

Այս մատանու արժեքը 68 մլն դոլար է,  սակայն գնորդ դեռևս չի գտնվել:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply