Բուսակերությունը ճանաչվել է հոգեկան հիվանդություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 26, 2012 18:05

Աշխարհի բուսակերների մեծ մասը ապշահար եղան, երբ Առողջապահության համաշխարհային  կազակերպությունը (ԱՀԿ) ճանաչեց նրանց անմեղսունակ: Հումանիզմ և առողջ ապրելակերպ քարոզող շարժման ներկայացուցիչները հայտնվեցին հիվանդների ցուցակում, որոնց , միջազգային փորձագետների կարծիքով, պետք է առաջին հերթին բուժել:

Բուսակերները վաղուց ի վեր հարձակման են ենթարկվում մարդկանց կողմից, որոնք դժվարությամբ են հավատում, որ կարելի է հաջողությամբ գոյություն ունենալ առանց միս օգտագործելու:
Շատ  «խոտակերներ», ինչպես նրանց արհամարանքով անվանում են խորովածի և բիֆշտեքսի սիրահարները, ստիպված են լինում թաքցնել իրենց նախասիրությունները` իրենց շրջապատի ծաղրանքներից խուսափելու համար:

Վերջինները պնդում են, որ առանց կենդանական սննդի ապրել անհնարին է, որ մարդն  իր բնույթով գիշատիչ է, և հազարավոր խոզեր ու կովեր մորթում են մսի համար, դա բնական ընտրություն է:

«Մարդասիրական սննդակարգի» կողմնակիցներն  ի պատասխան հարյուրավոր գրքեր և ֆիլմեր են հրապարակել, որտեղ ասվում է , թե ինչպես կարելի է ստանալ բոլոր անհրաժեշտ վիտամինները բանջարեղեններից և մրգերից: Ինչևէ,  այսօր համաշխարհային բուսակեր հանրությանը նոր հարված հասցվեց:

Եվ դա արեցին ոչ թե կարճամիտ պահպանողականները, այլ ԱՀԿ-ն: Վերջերս նրանք կազմակերպեցին սեմինար, որում հրապարակեցին ընդլայնված հիվանդությունների ցուցակ, որոնց հետ անհրաժեշտ է , որ պայքարեն բժիշկ հոգեբուժները: «Հիվանդագին վարկանիշը» համալրվեց բանջարակերությամբ և հումակերությամբ, որոնք այլ հիվանդությունների հետ ընդգրկվեցին « սովորույթների և տարվածության խանգարում» կատեգորիայում:

Հենց այնպես չէ, որ խիստ դիետայի կողմնակիցներին անմեղսունակ ճանաչեցին : Պատճառ հանդիսացավ վերջերս իսպանական Մալագա քաղաքում կատարված դեպքը, որտեղ տեղացի ընտանիքներից մեկում երեխաներին հասցրել էին կոմայի վիճակի`արգելելով նրանց միս ուտել, նաև տապակած, խաշած, ծխեցրած և այլ տաք վերամշակման ենթարկված սննունդ: Փոքրիկներին փրկել են հարևանները `ժամանակին բժիշկ և ոստիկանություն կանչելով: «Հումանիստ» ծնողներին ուղարկեցին հոգեբուժարան ` բաժանելով նրանց երեխաներից:

ԱՀԿ  հրապարակած փաստաթուղթը ամբողջ աշխարհի բանջարակերների բողոքի ալիք բարձրացրեց: Նրանք կազմակերպությանը գրեցին բազմաթիվ նամակներ, որտեղ պնդում էին, որ գրագետ կազմած բանջարեղենային դիետան վատը չէ, ուղղակի չի կարելի կարծիքը ստիպողաբար փաթաթել ուրիշներին կամ բարկանալ բարեկամ մսակերների վրա: Բանջարակերները պնդում են , որ հոգեկան հիվանդ են «խոտակեր բռնակալները», այլ ոչ թե կենդանիների պաշտպանները:

Այս ընթացքում ամերիկյան Seattle Pi պորտալը հրապարակեց հայտնի բանջարակերների ցուցակը: Նրանց թվում են այն մարդիկ ,ովքեր մշտապես հրաժարվել են միս ուտելուց: Դրանք են Ամերիկայի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, դերասան Ալեք Բոլդուինը, երաժիշտներ Փոլ Մակարտին, Մոբին և Ստիվեն Պատրիկ Մորիսոնը, Twitter-ի հիմնադիրներից `Բիզ Ստոունը և այլն:

Դիտվել է 3101 անգամ:
Print Friendly

Leave a Reply