«Լավ է, որ մեր հասարակությունում Նիկոլ Փաշինյան տեսակը քիչ է»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2012 17:40


Այսօր առավոտից քննարկման ամենաթեժ թեման այն է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնաբացարկ է հայտնել` այդպիսով ՀԱԿ մեծամասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանին թողնելով իբրև միակ ընդդիմության թեկնածուն թիվ 7 ընտրատարածքում:

Համանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, համոզված չէ, որ այդ հանգամանքը հօգուտ Ն.Փաշինյանի կլինի և նրա հաղթելու շանսերը դրանից ավելացել են. «Ես խիստ կասկածում եմ, որ վերջինս հաղթող թեկնածու է»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց նա: Ու անմիջապես ավելացրեց.«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյան տեսակն այս հասարակության մեջ շատ է: Ավելին` դա լավ է, որ շատ չէ»,- ընդգծեց Ս.Սաֆարյանը:

Հիշեցնենք, նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն), ում թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն:

Դիտվել է 2360 անգամ:
Print Friendly

Leave a Reply