Եվրոպան փաթեթների դեմ պատերազմի ուղին է բռնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2012 16:54

Պաշտոնական Բրյուսելը լրջորեն մտածում է  ԵՄ-ի  կազմի բոլոր երկրներում մեկանգամյա օգտագործման փաթեթների կիրառումը խստիվ արգելելու մասին: Եվրոպայի օրենսդիրները համոզված են, որ այդ փաթեթների քանակը կարելի է նվազեցնել , եթե խանութպանները դրանք անվճար առաջարկելուց հրաժարվեն:  Եթե գնորդը ստիպված լինի դրա համար լրացուցիչ վճարել, ապա նա կմտածի` փող ծախսի  տոպչակի վրա, թե ոչ:

Եթե Եվրամիության երկրների ղեկավարներն այդ առաջարկը պաշտպանեն, ապա 2 տարուց նման արգելքը օրենսդրական կդառնա: Ավելի վաղ Եվրոպայի շատ երկրներ հայտարարել են բազմակի օգտագործման պոլիէթիլենային փաթեթների քանակը կրճատելու մտադրության մասին:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply