Հիտլերով գովազդը վրդովվել է թուրքական հրեաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2012 16:31

Սկանդալային հոլովակում օգտագործվել են Ադոլֆ Հիտլերի ելույթներից հատվածներ: Թուրքիայի գլխավոր  րաբբին խնդրել է եթերից հանել այդ գովազդը, սակայն նրան  չեն լսել:

Տղամարդկանց համար նախատեսված շամպունի գովազդում օգտագործվել են   Հիտլերի ելույթներից հատվածներ` մակագրություններով.«Եթե դու կանացի հագուստ չես կրում, ապա կանացի շամպուն մի օգտագործիր: Իսկական տղամարդիկ այսպիսի շամպուն են օգտագործում»:

Թուրքիայի գլխավոր րաբբի Իսահակ Հալևը հրապարակային հայտարարություն է արել`  քննադատելով  Հիտլերի կերպարը գովազդային նպատակով կիրառելու համար: Հեռարձակումը դադարեցնելու նրա խնդրանքին ոչ մի կերպ չեն արձագանքել:

Դիտվել է 1599 անգամ:
Print Friendly

Leave a Reply