ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 26, 2012 16:14


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին:
Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում`ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ:
ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply