Աջափնյակում ապօրինի ծառահատման գործն ուղարկվել է ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2012 16:33

Մարտի 25-ին Երևանի քաղաքապետարանում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեում ծառեր են հատվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի  բնապահպանության վարչության  մասնագետներն այցելել են տվյալ տարածք և արձանագրել, որ առկա են 12-26սմ կոճղի տրամագծով  յոթ հատ թեղի տեսակի հատված ծառերի կոճղեր: Ըստ այդմ տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երևան քաղաքի բաժնին: Միաժամանակ, սահմանված կարգով, գրություն է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի Աջափնյակի բաժին` համապատասխան ընթացք տալու համար:

Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող նշված տարածքում որևէ շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply