Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահն ընդգծել է իր սատարումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 11:51

Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝վերջինիս նախաձեռնությամբ:

Օբաման իր սատարումն է հայտնել ՀՀ նախագային հայթուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆի պաշտոնական դիրքորոշումը, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանի եւ չպետք է փոխշաղկապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Օբամային` հայթուրքական գործընթացին ցուցաբերվող աջակցության համար եւ ներկայացրել իր համահայկական ուղեւորությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի գրասենյակը, Սարգսյանն ընդգծել է, որ «աշխարհասփյուռ հայության մտահոգությունները եւ մտավախությունները գործընթացի վերաբերյալ բնական են` հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուքիայի կողմից ենթարկվել է Ցեղասպանության, ինչի մասին Նախագահ Օբաման բազմիցս է նշել իր ելույթներում»:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆի կողմից կատարված հսկայական միջնորդական աշխատանքի համար եւ ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը` առաջ շարժվելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը եւ ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիմքում:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply