Դեսպան Կարինե Ղազինյանի այցելությունները Օքսֆորդի և Քենթի համալսարաններ

Օրվա լուր | | March 26, 2012 15:59

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը տեղի Հայ ուսանողների միությունների հրավերով մարտի 15-ին և 22-ին այցելեց Օքսֆորդի և Քենթի համալսարաններ:

Այցելությունների ընթացքում դեսպան Կարինե Ղազինյանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում  հայ երիտասարդներին վերաբերող  խնդիրները:

Քենթի համալսարանում դեսպան Ղազինյանը ելույթ ունեցավ նաև Հայ ուսանողների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Դեսպան Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի առջև առկա մարտահրավերները, անդրադարձ կատարեց Հայաստանի պատմությանը, ելույթ ունեցավ մեր երկրում  ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականության և մասնավորապես Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply