Նախագահը դեռ չժամանած Լիբանանում բողոքի ակցիաներ են սկսել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2009 11:42

ԼիբանանԱյսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական ուղևորության շրջանակներում կլինի Բեյրությում: Լիբանանահայությունն արդեն սկսել է բողոքի ակցիաներ անել` ի նշան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի:

Երեկ երեկոյան լիբանանահայ երեք կուսակցությունների երիտասարդական ու ուսանողական միությունները մոմավառություն են կազմակերպել: Միջոցառման սկզբում ներկաներն իրենց վառած մոմերով կազմել են «Ոչ» բառը՝ դրանով իսկ արտահայտելով լիբանանահայության դժգոհությունը` նախաստորագրված արձանագրություններին:

Անթիլիասի վանքում էլ տեղի է ունեցել ստորագրահավաք, որին հաջորդել է նստացույց` ՀՅԴ «Լիբանանի ուսանողական միության» և «Զավարյան ուսանողական միության» անդամների մասնակցությամբ:

Երեկ մեկ այլ հանրահավաք էլ է տեղի ունեցել Լիբանանում՝ այս անգամ Հայաստանի դեսպանատան մոտ: Հավաքի մասնակիցները  եռագույն դրոշներով  և «Ոչ հակահայ արձանագրութիւններուն», «Ցեղասպանութիւնը սակարկութեան առարկայ չէ», «Մեզի պէտք են նոր վարդաններ եւ ոչ վասակներ», «Ցեղասպանութիւնը սակարկութեան առարկայ չէ», «Ոչ նախապայմաններուն» պաստառներով հավաքվել են միատեղ:

Իսկ այսօր լիբանանահայությունը պատրաստվում է նստացույց կազմակերպել Սերժ Սարգսյանի իջևանած հյուրանոցի առջև:

«Ազդակ» օրաթերթ. Լիբանան

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply