Մարտի 24-ին երկու վրաերթ. մեկի վարորդը փախել է, մյուսի մեղավորը “շտապօգնության “մեքենան է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 26, 2012 15:09
Մարտի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Արտիմետ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Արտիմետ գյուղի բնակիչ, 41-ամյա Ալֆրեդ Դավթյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Մարտի 24-ին, ժամը 11.45-ին, «շտապօգնությանը» պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
