6 ավտոպատահար մարտի 24-ին, 25-ին և 10 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2012 15:03

Մարտի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

 

 

 

 

 

Մարտի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 21.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Կիլիկիա թաղամաս տանող ճանապարհի հատման վայրում իրար են բախվել «Տոյոտա Հարիեր» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Հարիեր»-ի վարորդը, նրա ուղևորուհին և «ԲՄՎ»-ներից մեկի վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

Մարտի 25-ին, ժամը 05.00-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

 

Մարտի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 10-րդ կմ-ին «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 14.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply