Մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 26, 2012 14:20
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մարտի 25-ին մեկնարկող սեղանի թենիսի աշխարհի առաջնության մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն առաջին խաղում հանդիպելու Է Նիկարագուայի թիմի հետ :
Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը ընդգրկված Է 4-րդ խմբի Ն ենթախմբում Ղազախստանի, Յեմենի, Նոր Զելանդիայի , Նիկարագուայի, Ադրբեջանի թիմերի հետ և պայքարելու է 73-րդ տեղի համար:Թիմի կազմում ընդգրկված են Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը , Ալեքսանդր Դիարյանը:
ՀՀ սեղանի թենիսի կանանց թիմը առաջին խաղում մարտի 25-ին խաղալու Է Իռլանդիայի թիմի հետ, մեր թիմն ընդգրկված Է 3 խմբում Իռլանդիայի, ՄԵքսիկայի, Կանադայի, Իրանի, Մոնղոլիայի թիմերի հետ և պայքարելու Է 49-րդ տեղի համար: Թիմի կազմում ընդգրկված են Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանը և Ռուբինա Վարդանյանը:
Այս մրցաշարին մասնակցում են տղամարդկանց 120 և կանանց 96 թիմեր:






Facebook
Tweet This
Email This Post
