Փրկարարները բնակարանում գտել են 57-ամյա տղամարդու դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2012 13:18

Մարտի 25-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 101 տան բնակիչը մահացել է, և բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հեր­թա­­պահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները, բացելով նշված բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են 1955 թ. ծնված Արսեն Վանեսյանի դին:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply