Բելգիայում 37 համադասարանցի միանգամից վարակվել են խոզի գրիպով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 12:45

Բելգիայի Վիլեբրոեկ քաղաքի դպրոցներից մեկում միանգամից 37 համադասարանցի դասի չեն եկել, քանի որ վարավկել են A/H1N1 վիրոսով (խոզի գրիպ). այս մասին հաղորդում է բելգիական RTL-TVI հեռուսաընկերությունը:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեխաները վարակվել են անցած շաբաթ, երբ   «կանաչ դասեր» խորագրով դասընթացներին մասնակցելու համար մեկնել են՝ ծանոթանալու մի ֆերմայի աշխատանքներին:

Բելգիացի բժիշկները կարծում են, որ թեկուզ զանգվածային այս վարակումը հիմք չի տալիս կարծել, թե երկրում մասսայականորեն տարածվել է այս վարակը: վերջին տվյալներով՝ Բելգիայում վարակվածների ընդհանուր թիվը 8.597 է, որից միայն 1.5 հազարը վարակվել են անցած շաբաթ:

Վարակի բռնկումից Բելգիայում գրանցվել է 2 մահվան դեպք:

Դիտվել է 2028 անգամ:
Print Friendly

Leave a Reply