Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2012 13:03

Մարտի 25-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել են 4 հա մակերեսով պտղատու ծառեր և 1 հա խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում այրվել է 1 հա խոտ և պտղատու ծառեր, Մուսալեռում` մոտ 3000 քմ մակերեսով խաղողի այգի և խոտ:

Լոռու մարզի Տաշիր-Բլագո­դար­նոյե ավտոճանապարհին այրվել է 15 խմ աթար և 8000 քմ խոտ, Վանաձորում` 3000 քմ, Օձուն գյուղի «Մլյակ» հանդամասում` 2,8 հա խոտ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` 5 հա, Ապավեն-Գոգավան գյուղերի միջև` 1 հա, Վանաձորի հին գերեզմանատան մոտ` 1000 քմ, «Քոբեր» ե/գ կայարանի մոտ` 1 հա, Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին` 1200 քմ բուսածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է 3500 քմ խոտ, խաղողի 50 վազ և 20 բերքատու ծառ` ամբողջությամբ, իսկ 30 բերքատու ծառ՝ մասնակի, Արփի գյուղի գերեզմանատան մոտ` 1000 քմ խոտ, 10 բերքատու ծառ և 4 խաղողի վազ՝ մասնակի, Եղեգնաձորի մերձակայքում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 35 բերքատու  ծառ` մասնակի:

Արագածոտնի մարզի Աշ­տարակ-Գյումրի ավտոճանա­պար­հին այրվել է 7000 քմ խաղողի այգի և 3000 քմ խոտ, Կարբի գյուղի ամառանոցների մոտ` 4000 քմ խոտ և 80 ծառ՝ մասնակի, Ագարակ և Բյուրական գյուղերի միջանկյալ տարածքում` 1000 քմ բուսածածկ տարածք:

Տավուշի մարզի Դո­վեղ գյուղում  այրվել է 5 հա, Բագրատաշենի անցակետի մոտ` 1 հա, Այգեպար գյուղում` 6 հա, Կողբ գյուղի մոտակայքում` 2,2 հա խոտ:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 5000 քմ, Մասիս» ե/գ կայարանի մոտ գտնվող նավթի չգործող պահուստարանների մոտ` 1 հա, Այնթափ գյուղում («Ժանյակ» գործարանի մոտ)` 2000 քմ բուսածածկ տարածք:

Սյունիքի մարզի Մեղրիի «Բնակ-2» թաղամասում` 12 բերքատու ծառ և 5000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ձորակ գյուղում՝ 1 հա խոտ:

Երևանի Նորագավթի 1-ին փողոցում այրվել է 1000 քմ, Ուլնեցու փողոցում` 4000 քմ, Բագրատունյաց փողոցում` 3500 քմ խոտ, Օրբելու փողոցի մոտակա ձորակում` 3000 քմ խոտածածկ տարածք և կոճղեր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply