Եվս մեկ անհայտ բարերար 3-սենյականոց բնակարան է նվիրել «Շիրակ կենտրոնի» տեսանյութում ներկայացված գյումրեցի անօթևան ընտանիքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 26, 2012 11:46Պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակ չունեցող եւ Գյումրու խարխուլ ու խոնավ տնակներից մեկում բնակվող Ավետիսյանների 6 անձից բաղկացած ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած «Անօթևանների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ» http://youtu.be/Mg4WsS3KXu8 տեսանյութի` հայաստանյան առաջատար բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց ընդամենը մեկ ամիս անց ուրախալի լուր ստացվեց: Արտերկրում բնակվող անհայտ բարերարը այս ընտանիքին նորակառույց 3-սենյականոց բնակարան է նվիրել: Ավետիսյանների 11 անձից բաղակացած ընտանիքին պետությունը տարիներ առաջ հատկացրել էր երկսենյականոց բնակարան: Մի եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել էր բնակվելու նոր բնակարանում, իսկ ընտանիքի մյուս մասը 6 անձով շարունակում էր բնակվել տնակում:
Նշենք, որ տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 6 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան 7 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք» խորագիրը կրող նախանձեռնության http://youtu.be/SNwzMwkLNrY արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ավելացնենք, որ 3 բնակարանների ու բազմաթիվ այլ օգնությունների նվիրատուներ գերադասել են մնալ անհայտ:
Հ.Գ. Մենք գյումրեցիների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ինչպես այս անհայտ, այնպես էլ մյուս բոլոր բարեգործներին:
«Շիրակ կենտրոն» ՀԿ






Facebook
Tweet This
Email This Post
