Հարավային Կորեայում մեկ օրում 5200 զույգ է ամուսնացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2012 11:25
Զանգվածային հարսանիք է կազմակերպվել Հարավային Կորեայում: Միանգամից 5200 զույգ հարսանեկան զանգվածային արարողության ժամանակ կնքել են իրենց միությունը: Կազմակերպիչը կրոնական քրիստոնեական «Միության եկեղեցի» ուղղությունն է: Շուրջ 2000 զույգեր, ովքեր ցանկանում էին ամուսնանալ ու 20 000 հանդիսատես հավաքվել էին Կապհեն քաղաքի մարզադահլիճում, որը գտնվում է Սեուլից 75 կմ հյուսիս: Աշխարհի 54 երկրներից 3000 զույգ էլ միացել էր հանդիսությանը ուղիղ հեռարձակմամբ: Եկեղեցու հիմնադիր Մուն Սոն Մենն ու նրա կինն անձամբ ներկա էին հանդիսությանը: Նրանք օրհնեցին նորապսակներին` ցողելով սուրբ ջրով: «Զանգվածային հարսանիքը ողջ մարդկությանը միավորելու ճանապարհին քայլ է, որը հաղթահարում է կրոնական ու ազգության սահմանները: Մեր նպատակը ողջ աշխարհին խաղաղություն բերելն է` ստեղծելով նոր ընտանիքներ», – նշել է եկեղեցու նախագահը:
Կազմակերպությունը ստեղծվել է 1954-ին:






Facebook
Tweet This
Email This Post
