Նոր Զելանդիա. 6 տարի ազատազրկում` «դեմոկրատիայի հիմքերը խարխլելու համար»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 12:09

Նոր Զելանդիայում դատարանը կառավարության նախկին անդամ Տայտո Ֆիլլիպ Ֆիլդին դատապարտել է 6 տարվա ազատազրկման` կաշառակերության, կոռումպացվածության և արդարադատության նկատմամբ բռնություն կիառելու համար:

Նախկին պաշտոնյային մեղադրում են Թաիլանդի քաղաքացիներին անօրինական կերպով առանց վարձատրության շահագործելու մեջ:

Ֆիլդը վարձատրության փոխարեն կարգավորել է թաիլանդիցի աշխատավորների խնդիրները միգրացիոն կառույցների հետ:

Գերագույն դատարանի դատավորը հայտարարել է, որ նախկին պաշտոնյան իր քայլերով «խարխլել է դեմոկրատիայի և արդարադատության հիմքը Նոր Զելանդիայում»:

Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն` Նոր Զելանդիան աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է:

Դիտվել է 1693 անգամ:
Print Friendly

Leave a Reply