Գվատեմալայի նախագահը թմրանյութերն օրինականացնելու կոչ է անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2012 10:54

Կենտրոնական Ամերիկայի երկրների գագաթնաժողովի շրջանակներում Գվատեմալայի նախագահ Օտտո Պերեսը թմրանյութերի դեմ պայքարը  տանուլ տված է համարում ու կոչ անում հարևան երկրներին այլ տարբերակներ դիտարկել: Մասնավորապես, Պերեսն առաջարկում է  քննարկել թմրանյութերի ապաքրեականացումը` բռնի հանցագործությունների բարձր մակարդակը իջեցնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը վստահաբար հայտարարեց, որ Սպիտակ տունը դեմ է թմրանյութերն օրինականցնելուն:

Գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են Նիկարագուայի, Սալվադորի ու Հոնդուրասի նախագահները` իրենց փոխարեն բարձրաստիճան ներկայացուցիչներ ուղարկելով:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply