Ավտոմայրուղիներն ու երկաթուղիները կմիավորեն Իրանը, Աֆղանստանն ու Տաջիկստանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2012 10:33

Դուշանբեում կայացած հինգերորդ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել են համաձայնագիր` երեք երկրները միավորող  ավտոմայրուղի ու երկաթուղի կառուցելու նախագիծ մշակելու վերաբերյալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռքբերվեց  նաև  երեք երկրների էներգա-, նավթա-գազա- և ջրատար համակարգերի միավորման նախագիծ մշակելու շուրջ:  Որոշվեց նաև ստեղծել համատեղ մի խումբ` մեկ ամսից Թեհրանում պլանավորված   հանդիպումը  կազմակերպելու համար:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply