Կոստա Ռիկայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 12:03

picture1Կոստա Ռիկայի նախկին նախագահ Ռաֆայել Քալդերոնը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու մեջ և դատապարտվել  5 տարի ազատազրկման. այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Քալդերոնը, ով ղեկավարել է պետությունը 1990-1994 թթ., մեղադրվում էր, որ պետական բժշկական հաստատությունների համար սարքավորումներ գնելիս մեծ չափի գումար է գրպանել. թե որքան, չի հրապարակվում, բայց հայտնի է, որ գնման ողջ գումարը կազմել է 40 մլն դոլար, իսկ սարքավորումներ մատակարարողը  եղել է ֆինական «Instrumentarium» ընկերությունը:

Մեղադրանքը նախատեսում էր 24 տարվա ազատազրկում, քանի դեռ նախկին նախագահը չէր ընդունել իր մեղքը և նախատեսում էր առաջադրել 2010-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը:

Քալդերոնին ձերբակալել էին 2004-ին, և մինչ օրս նա գտնվում էր տնային կալանքի տակ:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply