Ճապոնիայում մեկ ամսվա ընթացքում ոչ մի գործող ԱԷԿ չի մնա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 26, 2012 10:16
Ճապոնիայում պլանային ստուգումների համար կանգնեցված են գրեթե բոլոր ԱԷԿ-ները, ինչը հանգեցրել է երկրի հոսանքահամակարգի գերբեռնվածության:
Խոշորագույն Tokyo Electric Power ընկերությունը, որը Ճապոնիայի կենտրոնական մասը` ներառյալ Տոկիոն, ապահովում է հոսանքով, տեխնիկական ստուգումների համար կանգնեցրել է ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկը, ինչի հետևանքով ստացվել է, որ 35 մլն բնակչությամբ Տոկիոյում ոչ մի ԱԷԿ չի մնացել:
Ներկայումս Ճապոնիայում 54 ռեակտորներից միայն աշխատում է Հոկայդո կղզում գտնվող «Թոմարիի» ԱԷԿ-ը, որն էլ կանգնեցվելու է մայիսի սկզբին, իսկ ամսվա ընթացքում արդեն Ճապոնիայում ոչ մի գործող ԱԷԿ չի մնա: Ստուգման աշխատանքների պատճառով էներգահամակարգերում մեծացել է ծանրաբեռնվածությունը, ավելացել է ջերմաէլեկտրակայանների վառելիքի ծախսը:






Facebook
Tweet This
Email This Post
