Անահիտ Բախշյան. Զոյան «աբիժնիկ» մարդ է, թող ասի…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2012 3:36

«Ճիշտն ասած բոլորովին չեմ ուզում անդրադառնալ իր ասածին, աբիժնիկ մարդ է Զոյան, ասում է հիմա, թող…»,-անդրադառնալով նախկին կուսակից Զոյա Թադեւոսյանի մեկնաբանությանը, թե Ժառանգությունը» հավակնում է կոալիցիայի չորրորդ անդամի տեղին, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը : Նշենք, որ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, դիտարկմանը, թե ինչո՞ւ այս ընտրություններում հիմնական ընդդիմադիրների՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կոնսենսուս չկայացավ մեծամասնական առաջադրումների մասով, արձագանքել էր. «Կոնսենսուսի պակասը ես դիտարկում եմ այսպես՝ եթե ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ցուցակները միեւնույն թիմի երեք տարբեր ցուցակներ են, ձեր կողմից նշվածը հայտ է ներկայացրել չորրորդը լինելու: Այդ ցուցակում անուններ կան, որոնք դա ապացուցում են» : Տիկին Բախշյանը ցուցակի վերաբերյալ հնչեցրած գնահատականի մասին էլ հայտնեց. «Այդ մարդիկ, այդ ցուցակը, գնում են նոր Հայաստանի տեսլականին : Հիմա եթե Զոյան տեսնում է այդ ցուցակը, ինչպես ինքն է ուզում, դա իր խնդիրն է, ես չեմ էլ փորձելու իրեն համոզել»,-ասաց Բախշյանը հավելելով, որ այնուամենայնիվ ինքը կողմ է մեծամասնական ընտրատարածքներում մեկ ընդդիմադիր թեկնածու ունենալու տեսակետին : «Հույս ունենք, որ դեռ այդպես կլինի, թեկնածուների գրանցման շրջանը դեռ չի ավարտվել : Եւ ես այս առումով կապացուցեմ, որ թիվ 12 ընտրատարածքում ընդդիմության ամենաճիշտ թեկնածուն ես եմ», ասաց Բախշյանը: Նշենք, որ թիվ 12-ում ՀԱԿ-ի թեկնածուն առաջին նախագահի եղբորորդի Տիգրան Տեր-Պետրոսյանն է, այստեղ է առաջադրվել նաեւ լրագրող Գոհար Վեզրյանը :

hayeli.am

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply