Թեհրանի շուկայում հրդեհ է բռնկվել, տուժել է 9 հրշեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2009 11:46

Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական շուկայում  երեկ երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել: Կրակի դեմ պայքարի ժամանակ տուժել է 9 հրշեջ, նրանցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Հրդեհը բռնկվել է ժամը 19: 00-ին տեղական ժամանակով (Երևանի ժամանակով 20:30 րոպեին) ծածկոցների մասնագիտացված խանութում և արագ տարածվել է դեպի այլ խանութներ: Դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը կարողացել են տեղայնացնել միայն 2,5 ժամ անց: Հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է մի քանի տասնյակ խանութ:

Տարածաշրջանում հայտնի Թեհրանի շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում: Վաճառասեղանների ընդհանուր երկարությունը  20 կմ է: Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, այս շուկայի գործունեությունից է կախված շուրջ 1 մլն մարդու բարեկեցությունը:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply