Աջափնյակում գիշերը ծառեր են ոչնչացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 26, 2012 2:41

Ա1+-ը նամակ ահազանգ է ստացել քաղաքացի Արտակ Հայրապետյանից.

՛՛Աջափնյակ համայնք, 15 թաղամաս, 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում գիշերվա ընթացքում կատարվել է ծառերի իսկական ցեղասպանություն, ծառահատվել են առնվազն 10 ԱՌՈՂՋ ծառեր:

Բնակիչների հավաստմամբ արդեն “նախկին” մանկապարտեզի տարածքը պատկանում է ոմն գնդապետի, որը սկսել է իրացնել նաև կանաչապատ տարածքները

Խնդրում եմ հրապարակեք այս տեսանյութ և բոլոր նկարները,
նրանք կարող են նաև մյուս ծառերը ևս կտրել: Նրանք գործում են գիշերվա ընթացքում , դեռևս չկտրված ծառեր կան:՛՛-ահազանգում է քաղաքացին

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply