ՀԱԿ-ը պաշտպանում է ՀՀԿ-ականի թեկնածությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2012 16:28

Մարտի 22-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց ինչպես համամասնական, այնպես էլմեծամասնական ընտրակարգերով իր թեկնածուների ցանկը: Այդ ցանկի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի թիվ 22-ում ընտրատարածքում ՀԱԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն Վահագն Հակոբյանն է:

Aravot.am-ը ԿԸՀ կայքում տեղադրված մեծամասնական ընտրակարգով թեկնածուների ցանկի ուսումնասիրությամբ պարզեց, որ այն թեկնածուն՝ Վահագն Հակոբյանը, որին պաշտպանում է ընդդիմադիր Կոնգրեսը ՀՀԿ անդամ է, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական, մեր տեղեկություններով էլ՝ նախկինում Գավառի քաղաքապետ:

ՀԱԿ-ի տարածած ցանկի համաձայն, Կոնգրեը Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքում էլ առաջադրել է կամ իր թեկնածուն է համարում Ռազմիկ Թեւոնյանին: Մինչդեռ վերջինս «Հրապարակ» թերթի մատուցմամբ, ոչ միայն տեղյակ էլ չի եղել, որ ինքը փաստորեն ՀԱԿ-ի թեկնածուն է, այլեւհայտարարել է, թե անկուսակցական է եւ ոչ մի քաղաքական ուժի էլ չի հարում, չի բացառել, որ դատպագրական սխալ է, որ «իմ անունն էդ ցուցակում գրված էես իմ գործերը հանձնել եմ որպեսանկուսակցականոր նման փոխհամաձայնությունպայմանավորվածություն իրեն սատարելուվերաբերյալ չի եղելչի եղել հանդիպում: «Մնացածը չգիտեմոչ մի բան չգիտեմՉէՀԱԿը չիսխալվելերեւի տպագրական սխալ է:… Բայց ասեմ ձեզ՝ դա չի բացառվումորովհետեւ ՀԱԿում եսշատշատ ընկերներ ունեմ»,- ասել էր Ռազմիկ Թեւոնյանը:

ՀԱԿ-ում Ռազմիկ Թեւոնյանի ընկերներից մեկը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն է, որը, Aravot.am-ի տեղեկություններով, որպես ընկեր, մտադրություն է ունեցել աջակցել գործարար թեկնածուին: Իսկ ՀԱԿ-ը պատեհ առիթն օգտագործել է նրան որպես՝ սեփական թեկնածու ներկայացնելու համար:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

aravot.am

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply