Հայաստանի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2012 14:29

Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում անցկացված «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ: Այն առավելության հասավ A խմբի մրցաշարում 4-րդ տեղը գրաված Մալթայի ներկայացուցիչների նկատմամբ` 22:10 հաշվով: Առաջին կեսից հետո մերոնք առջևում էին 10:5 հաշվով: 

Հայաստանի հավաքականի կազմում լավագույնը Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհի Կլարա Թերզյանն է, որը 9 անգամ գրավեց մրցակցուհիների դարպասը: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան նաև Անի Ասատրյանը (4), Լուսինե Մխիթարյանը (3), Լիանա Գրիգորյանը (2), Լուիզա Թուխիկյանը (2), Մերի Վահանյանը (2):

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայտնվեց 7-րդ հորիզոնականում: Ակնհայտորեն, B խմբում ավելի ուժեղ թիմեր էին հավաքվել, քան A խմբում: Այնպես որ, եթե վիճակահանությունը մի փոքր բարեհաճ լիներ, Հայաստանի հավաքականը կարող էր ավելի լավ ցուցանիշ ունենալ:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply