Վաղը` Հայաստան-Մալթա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2012 21:05

Բուլղարիայի Գաբրովո քաղաքի մարզապալատում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը երրորդ խաղն անցկացրեց:

Մոլդովայի ընտրանու հետ հանդիպման առաջին խաղակեսը մերոնք գրանցեցին իրենց օգտին` 11:8: Սակայն հանգստից հետո մրցակցուհիները կարողացան ոչ միայն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, այլև առաջ անցնել և հաղթել` 26:16:

Խմբում առաջին երեք տեղերը գրավեցին Բուլղարիայի, Լատվիայի, Մոլդովայի հավաքականները, որոնք վաստակեցին համապատասխանաբար , 6, 4, 2 միավոր:

Իսկ երեք պարտություն կրած Հայաստանի ընտրանին հանգրվանեց աղյուսակի վերջին հորիզոնակաբում: Այն վաղը 7-րդ տեղի համար կմրցի  A խմբում 4-րդ տեղը գրաված Մալթայի ներկայացուցիչների հետ: Առաջին տեղի համար ուժերը կչափեն Բուլղարիայի և Ֆարերյան կղզիների հավաքականները:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply