Չինական նոր ավտոբուսներն այսօրվանից կսպասարկեն երևանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2012 16:56


Մարտի 24-ին Հանրապետության հրապարակից մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրասպորտի երթուղիներ դուրս եկան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված ավտոբուսների առաջին փուլով նախատեսված խմբաքանակը: Ավտոբուսները Երևան են ներկրվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Ավտոբուսների երթուղիներ մտնելու Հանրապետության հրապարակում կազմակերպված պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսայանը, ով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մին Վենի հետ միասին, որպես առաջին ուղևորներ շրջել ու ծանոթացել են ավտոբուսներում ուղևորների համար առկա հարմարություններին և գանահատել ավտոբուսի հնարավորությունները:

Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով «Հայեր-բաս» մակնիշի ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության համակարգերով: Երևաի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահին զեկուցել է, որ նախատեսվում է նոր ավտոբուսների մի մասը մինչև տարեվերջ կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Հանրապետության նախագահի հետ կարճ շրջայցից հետո Երևանի քաղաքապետը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կիսվելով իր տպավորություններով նշել է, որ ավտոբուսները հարմարավետ են ինչպես քաղաքացիների սպասարկման տեսանկյունից, այնպես էլ մայրաքաղաքի երթևեկության համար:
<>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն արդեն երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներից մեկին մայրաքաղաքի կանգառներից մեկում դիմավորել է նաև որպես ուղևոր և մեկ անգամ էլ շրջել ավտոբուսով` ուղևորների հետ, գնահատելու առկա հարմարություններն ու լսելու երևանցիների կարծիքները:

Տարոն Մարգարյանի հանձնարարականով նոր ավտոբուսներն առաջին օրը կսպասարկեն անվճար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply