Հաղթողները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 24, 2012 15:30

Երևանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Երևանի, Արմավիրի, Էջմիածնի, Գյումրիի, Իջևանի և Արագածոտնի մարզերի  200-ից ավելի ըմբիշներ:

Բոլոր գոտեմարտերն ավարտելով հաղթանակով, չեմպիոններ դարձան` Վահե Սարգսյանը (42 կգ),  Արթուր Սիմոնյանը (46 կգ), Գեղամ Թորգոմյանը (50 կգ),  Տարոն Դումոյանը (54 կգ), Կարեն Ասլանյանը (58 կգ),  Տիգրան Աբրահամյանը (63 կգ),  Արմեն Հակոբյանը (69 կ),  Հարություն Միքայելյանը (76 կգ),  Արսեն Ռտոյանը (85 կգ),  Արտյոմ Ղազարյանը (100 կգ):

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply